Հետևեք մեզ։

«Հայաստանը շահագրգռված չէ հաշտեցմամբ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանցի զինվորի ազատազրկման որոշմանը

19:28, 08 մայիս 2023
«Հայաստանը շահագրգռված չէ հաշտեցմամբ»․ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանցի զինվորի ազատազրկման որոշմանը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Դատախազության հայտարարությանն առ այն, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողներից մեկը դատապարտվել է 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

 

«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կեղծ «դատական ​​գործընթացը» և, այսպես կոչված, «որոշումը» Ագշին Բաբիրովի ազատազրկման վերաբերյալ»,- հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

 

Ադրբեջանական կողմը նշել է, որ «Հայաստանը անտեսում է միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր իրավական պատասխանատվությունը, պատանդներին ազատ արձակելու միջազգային հանրության կոչերը»։

 

«Հայաստանը շահագրգռված չէ հաշտեցմամբ»,- հայտնել են երկրի ԱԳՆ-ից։