Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի ռազմական փորձագետ Ադալեթ Վերդիևը։ Նա մեղադրվում է հայ-ադրբեջանական սահմանին դիրքերը նկարահանելու և սոցցանցերում տարածելու մեջ։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել: Ըստ մեղադրանքի՝ նա «երկրի շահերին, պետական անվտանգությանը և պաշտպանունակությանը լուրջ վնաս է հասցրել»։