Հետևեք մեզ։

Գնահատում եմ սերտ համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

18:22, 25 նոյեմբեր 2024
Գնահատում եմ սերտ համագործակցությունը՝  ուղղված Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդմանը. Արարատ Միրզոյան

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալական ուղերձ է հղել Վրաստանի արդեն նախկին արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլուն:

 

«Գնահատում եմ սերտ համագործակցությունը Իլյա Դարչիաշվիլու հետ՝ ուղղված Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդմանը: Այս տարի ստորագրվեց Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը՝ հիմնված ընդհանուր արժեքների և շահերի վրա` ավելի ապահով ու խաղաղ տարածաշրջանում: Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր հաջորդ նախաձեռնություններում», գրել է Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները