Հետևեք մեզ։

Ադրբեջանում կալանավորվել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը՝ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով

20:56, 25 նոյեմբեր 2024
Ադրբեջանում կալանավորվել է ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը՝ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով

Ադրբեջանում կալանավորվել է հայտնի ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը՝ պետական գաղտնիք համարվող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը։

 

Նշվում է, որ նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարության «Հանրային առողջության և բարեփոխումների կենտրոնի» քաղաքացիական պաշտպանության շտաբի պետ, Ադրբեջանի զինված ուժերում որպես սպա ծառայած ռազմական փորձագետ Ադալյաթ Վերդիևը լուրջ վնաս է հասցրել երկրի պետական անվտանգությունն ու պաշտպանունակությունն ապահովող շահերին։ Հաղորդվում է, որ նոյեմբերի 22-ին «ազատագրված տարածքներ» կատարած մեդիա շրջագայության ժամանակ (Տավուշի մարզում ՀՀ-ի հետ սահմանազատված տարածքներ) Վերդիևը նկարահանել և սոցցանցերի իր օգտահաշիվներում հրապարակել է տեղեկություններ և պատկերներ ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի մասին սահմանապահ զորքերի բարձունքներում, տեղակայումներում, կոորդինատներում և մարտական պայմաններում՝ դրանով իսկ առաջացնելով պետական անվտանգության և պաշտպանունակության շահերին հասցված էական վնաս:

 

Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 284.1 (պետական գաղտնիքի տարածում) և 308.2 (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հոդվածներով: Վերդիևը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։


Վերլուծական

Ամենաընթերցվածները