Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին

08:09, 26 նոյեմբեր 2024
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին

Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման պաշտոնական արարողությունը։

Լեհաստանի նախագահն առանձնազրույց կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, որին կհաջորդեն պատվիրակությունների միջև ընդլայնված կազմով բանակցությունները։

Լեհաստանի նախագահը հանդիպում կունենա նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները