Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս, 6 տարվա մեջ մի հատ հետաքրքրվե՞լ եք՝ հանձնաժողովում ինչ նախագծեր են քննարկվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, ով հայտնել է մանդատը վայր դնելու մասին։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանի հորդորով մանդատ վայր դնելը Սահմանադրության խախտում է, Նարեկ Զեյնալյանը նշեց. «Դա իմ սահմանադրական իրավունքն է կանոնակարգ օրենքի համաձայն՝ իմ որոշմամբ։ Ես եմ որոշումը կայացրել անձամբ։ Վարչապետը խնդրել է, ես կայացրել եմ որոշում։ Խնդրում եմ այսքանով բավարարվել։ Սրանից առավել թափանցիկ էլ հնարավոր չի լինել»։
Նարեկ Զեյնալյանը բացասական պատաասխան տվեց այն դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ նա նշանակվելու է առողջապահության նախարար։
«Ո՛չ, չգիտեմ, թե ովքեր են դա գրել։ Դուք եք դա տարածում։ Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք։ Շնորհակալություն, բավարարվեք այսքանով»,- ասաց մանդատը վայր դրած ՔՊ-ական պատգամավորը։