Հետևեք մեզ։

Հակամարտությունների խաղաղ լուծումը առաջնահերթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի համար. Դուդա

11:09, 26 նոյեմբեր 2024
Հակամարտությունների խաղաղ լուծումը առաջնահերթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի համար. Դուդա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կարևորեց Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը։

«Արմենպրես» հաղորդմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նա նշեց, որ Լեհաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ 

Դուդան անդրադարձավ տարածաշրջանում առկա անկայուն իրավիճակին՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ագրեսիան ազդեցություն է ունենում նաև Կովկասի վրա։ Նա ընդգծեց, որ հակամարտությունների խաղաղ լուծումը առաջնահերթ է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի համար։ 

Լեհաստանի նախագահը տեղեկացրեց, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը քննարկել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  

«Այդ թեմայի շուրջ ես նաև խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ COP-29-ի շրջանակում։ Եվ ուզում եմ հիշատակել, որ ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ հստակ և կայուն սահմաններում։ Խաղաղությունը կարևոր է նաև, իհարկե, եվրոպական տարածաշրջանի համար, և մենք պատրաստ ենք օգնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- եզրափակեց Դուդան։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները