Հետևեք մեզ։

Շուշիի ազատագրումն իրատեսական եմ համարում․ Շուշիի քաղաքապետ․ 168.am

20:30, 08 մայիս 2023
Շուշիի ազատագրումն իրատեսական եմ համարում․ Շուշիի քաղաքապետ․ 168.am

Անկախ այն հանգամանքից, թե այսօր Շուշին ինչ կարգավիճակում է գտնվում, հայությունը պարտավոր է նշելու Շուշիի ազատագրման օրը, քաղաքն ազատագրելու համար զոհեր են եղել, նրանց հիշատակը պետք է հարգել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Շուշիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Արծվիկ Սարգսյանը։

 

«Վաղը, ծրագիրն այնպես է, որ պետք է այցելենք եղբայրական գերեզման՝ ծաղիկներ խոնարհելու մեր հերոսների հիշատակի առջև։ Ամեն տարի բարձրանում էինք Շուշիի ճանապարհին Տանկ-հուշարձանի մոտ, այս տարի դեռևս չգիտեմ՝ բարձրանալո՞ւ ենք, թե՞ ոչ, քանի որ բլոկադա է։ Բացի Շուշիի ազատագրման օրից, նաև մեր բանակի և Հայրենական պատերազմի հաղթանակի օրն է, որին մասնակցել են նաև մեր պապերը, հետևաբար՝ մենք ուղղակի պարտավոր ենք այս Եռատոնը նշելու։ Անկախ ամեն ինչից, Շուշին մնում է Շուշի, չպետք է մոռանանք, որ Շուշիի ազատագրմամբ հայ ազգն ուղղակի ցնծություն է ապրել»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

 

Նրա խոսքով, 30 տարի շարունակ հայ ազգը եղել է այդ ցնծության մեջ և այսօր այդ մասին չպետք է մոռացվի, պետք է միասնականություն, «սևի» ու «սպիտակի»  վերացում։

 

«Մեր նպատակներին հասնելու համար ազգը պետք է մեկ բռունցք դառնա, այսպես արդեն չի լինի, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի հինը վերականգնենք։ Իհարկե, Շուշիի ազատագրումն իրատեսական եմ համարում, գուցե 90-ականներին իրատեսական չէր համարվում, որ Քարվաճառը, Շուշին, Բերձորը ու մնացած մեր տարածքները կազատագրվեն, բայց իրատեսական դարձավ այնքանով, որ ՀՀ իշխանությունը կանգնած էր Արցախի թիկունքին։ Թեկուզ Լևոն Տեր-Պետրոսյանն ինչ-որ տեղ ընդդիմանում էր, բայց իշխանությունը կանգնած էր Արցախի թիկունքին, ցավալի է, որ այսօր այդպես չէ։ Բայց ոչինչ,  օրը կգա, մենք այդ լուսավոր օրը կտեսնենք»,- նշեց Արծվիկ Սարգսյանը։

 

Այդ համատեքստում Շուշիի քաղաքապետն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Շուշիի ազատագրումն իրատեսական չէ, Փաշինյանի իշխանության օրոք ավելի շատ վատ բաներ է տեսնում, քան մինչև այժմ եղել է։

 

«Ոչ միայն նա, այլև իր թիմակիցներն ավելի շատ են Ադրբեջանի մասին խոսում, քան ադրբեջանցիները։ Այսօր Սասուն Միքայելյանին էի լսում, Վազգեն Սարգսյանի մասին էր խոսում, որ ինքը հաղթանակ է տարել, բայց այդ հաղթանակը պետք է պահվեր։

Վերլուծական