Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ի դռները բաց են, Ռուսաստանը հույս ունի՝ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերադառնան. Ուշակով

14:48, 26 նոյեմբեր 2024
ՀԱՊԿ-ի դռները բաց են, Ռուսաստանը հույս ունի՝ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերադառնան. Ուշակով

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերադառնան աշխատանքի ՀԱՊԿ շրջանակներում։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա հայտնել է, որ Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի նոյեմբերին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին՝ նշելով, որ Մոսկվան կասկածի տակ չի դնում Երևանի իրավունքը՝ ինքնուրույն որոշելու իր ընթացքը կազմակերպության շրջանակներում հետագա աշխատանքի վերաբերյալ։

«ՀԱՊԿ-ի դռները բաց են՝ աշխատանքներին Հայաստանի ֆիզիկական վերադարձի համար, հուսով ենք, որ վաղ թե ուշ Հայաստանի ներկայացուցիչները կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում»,- ընդգծել է ՌԴ նախագահի օգնականը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները