Հետևեք մեզ։

Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը կղեկավարի Փաշինյանը

15:05, 26 նոյեմբեր 2024
Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք  ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը կղեկավարի Փաշինյանը

Սանկտ Պետերբուրգում  դեկտեմբերի 25-ին տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Այն կվարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը։  

 

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։

 

«Դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։ Հայկական կողմի խնդրանքով՝ հանդիպումը կազմակերպվում է Ռուսաստանում»,- հայտարարել է Ուշակովը։ 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները