ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ գիշերվա ժամը 3.19-ին, Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակում մեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոտնակում այրվում է երկու մեքենա:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 3.49-ին, մարվել` 4.42-ին: Այրվել է «Լեքսուս» մակնիշի երկու մեքենա, մեկը` մասամբ: Այրվել են նաև կենցաղային իրեր:
Նույն ընթացքում ահազանգ է ստացվել նաև ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում: Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, նաև` Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն:
Ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը հրկիզում է: Պարզվում են նաև որոշ հանգամանքներ:
Ըստ տեղեկությունների` նույն փողոցի բնակիչ 28-ամյա մի երիտասարդ նախապես բենզակայանից գնել է բենզին և հրկիզել ավտոտնակը:
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16.30-ին, 28-ամյա երիտասարդը իրենց փողոցում հատնաբերվել ու ձերբակալվել է:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ: