Հետևեք մեզ։

Փաշինյանը ժամանել է Մոսկվա, նրան դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարարը (տեսանյութ)

21:01, 08 մայիս 2023
Փաշինյանը ժամանել է Մոսկվա, նրան դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարարը (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: «Վնուկովո-2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը:

 

Վարչապետը ներկա կգտնվի մայիսի 9-ին անցկացվելիք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին: