Հետևեք մեզ։

Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խթանելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը

16:28, 26 նոյեմբեր 2024
Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խթանելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը

Նոյեմբերի 26-ին Պորտուգալիայում ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային ֆորումի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կոլումբիայի ԱԳ բազմակողմ հարցերով նախարարի տեղակալ Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսի հետ։

 

Հանդիպման ընթացքում Կանդյա Ժիզել Օբեզո Կասսարեսը շնորհավորել է այս տարվա հոկտեմբերին Կոլումբիայում կայացած ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանի՝ որպես կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիր ընտրվելու կապակցությամբ։

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը խթանելու բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանն ուղղված միջազգային համագործակցությունը։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Կոլումբիա երկկողմ հարաբերությունների զարգացմանը և ընդլայնմանն առնչվող հարցերին:

Վերլուծական

Ամենաընթերցվածները