Հետևեք մեզ։

Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ

16:40, 26 նոյեմբեր 2024
Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ

Հայաստանի առաջատար մարմնամարզիկները մեդալներ են նվաճել առցանց ձևաչափով անցկացված Platinum League մրցաշարում:

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը 14,487 միավորով ոսկե մեդալ է նվաճել հենացատկում:

Օղակների վրա 13,925 միավորով ոսկե մեդալակիր է դարձել Արթուր Ավետիսյանը, Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Վահագն Դավթյանն էլ 6-րդ տեղն է գրավել` 12,700 միավոր:

Նժույգ թափեր վարժությունում երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանը վաստակել է 14,575 միավոր և դարձել ոսկե մեդաալակիր: Արծաթե մեդալն էլ բաժին է հասել Գագիկ Խաչիկյանին, որը վաստակել է 14,525 միավոր: Այս մասին հայտնում է Armsport-ը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները