Հետևեք մեզ։

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում. ցունամիի սպառնալիք չի հայտարարվել

17:00, 26 նոյեմբեր 2024
6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայում. ցունամիի սպառնալիք չի հայտարարվել

Ճապոնիայի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայի մոտ, 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալությունը։

 

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 22.47-ին: Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իսիկավա պրեֆեկտուրայի արևմտյան ափի մոտ։

 

Երկրաշարժի հետևանքով հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները