Հետևեք մեզ։

ՌԴ-ում խստացվելու են Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների կողմից հարցաթերթիկներ լրացնելու պահանջները. ՌԴ ԱԳՆ

17:14, 26 նոյեմբեր 2024
ՌԴ-ում խստացվելու են Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցների կողմից հարցաթերթիկներ լրացնելու պահանջները. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ կանչված Մեծ Բրիտանիայի դեսպան Նայջել Քեյսին բողոք է ներկայացվել դեսպանատան աշխատակցի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար:

 

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այսուհետև ՌԴ-ում խստացվելու են այդ երկրի դեսպանատան աշխատակիցների կողմից հարցաթերթիկներ լրացնելու պահանջները:

 

«ՌԴ-ն Բրիտանիայի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս վիզային դիմումներ ներկայացնելիս հայտնել միայն հավաստի տեղեկություններ իրենց անցյալի մասին: Մոսկվայում չեն հանդուրժի Ռուսաստանի տարածքում բրիտանական հատուկ ծառայությունների չհայտարարագրված աշխատակիցների գործունեությունը։

 

ՌԴ-ն անհապաղ հայելային պատասխան կտա, եթե Լոնդոնը գնա իրավիճակի սրման Մոսկվայից բրիտանացի դիվանագետի արտաքսումից հետո»,- նշված է հրապարակման մեջ:

Վերլուծական

Ամենաընթերցվածները