86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է թուրք մրցակցին ու դուրս եկել 1/4 եզրափակիչ։ Այս մասին հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։
«Մեր մարզիկի համար քիչ թե շատ բարդ ստացվեց միայն առաջին ռաունդը, որտեղ Հովհաննիսյանը հաղթեց 3։2 հաշվով։
2-րդ ռաունդում հայ մարզիկը պարզապես քարուքանդ արեց թուրք մրցակցին։
Մի շարք ուժգին հարվածներ, 3 նոկդաուն, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը։
1/4 եզրափակիչում մեր մարզիկը կմրցի վրացի Գեորգի Կուշիտաշվիլիի հետ»,-ասվում է ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ։