Հետևեք մեզ։

«Գոյ» թատրոնի գոյապայքարը շարունակվում է. դատական հայցով պատասխանատվության է կանչում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

21:22, 26 նոյեմբեր 2024
«Գոյ» թատրոնի  գոյապայքարը շարունակվում է. դատական հայցով պատասխանատվության է կանչում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը

«Գոյ» թատրոնի խնդիրը շարունակում է անլուծելի մնալ։ Երկու օր անընդմեջ տեղի ունեցած դատական նիստերն արդյունք չունեցան։ Նախ հոկտեմբերի 25-ին կայացած նիստի ժամանակ դատարանի որոշմամբ ԶԼՄ-ներին արգելվեց տեսանկարահանել պատասխանող կողմին։ Միաժամանակ պատասխանող կողմը անպատասխան թողեց «Գոյ»-ի իրավապաշտպան Կարո Ասատրյանի հարցերը։ Պատասխանող կողմից ներկա էին Սունդուկյան թատրոնի և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները։

 

Գոյի լուծարման գործում իր ուրույն ներդրումն ունեցող ԿԳՄՍ նախարարությունն առանց Գոյի անձնակազմի տեղեկության աշխատանքից ազատել է թատրոնի տնօրենին, նշանակել պաշտոնակատար, որն էլ իր հերթին առանց Գոյի տեղեկության ստորագրել է թատրոնի լուծարման որոշումը։ Նույն որոշմամբ Գոյը միացվել է Սունդուկյան թատրոնին, որի տնօրենն էլ իր հերթին՝ դառնալով Գոյի իրավահաջորդ, ստորագրել է փաստաթղթեր, երբ երկրում չի եղել, կատարել է գույքի ընդունում հանձնում՝ առանց գոյեցիների ներկայության։ Պետռեգիստրն էլ իր հերթին օրենքի խախտմամբ իրավունքի պետական դադարեցման մասին թուղթ է ստորագրել։

 

Գոյը դատարան է դիմել՝ վերականգնելու իր ստեղծագործելու իրավունքը, դատական հայցով պատասխանատվության է կանչում ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարությանն ու ՀՀ Պետռեգիստրին։

Այս մասին հայտնում է abcmedia.am-ը։ 
 
 

Վերլուծական