Նոյեմբերի 25-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում կայանված «Neta» ավտոմեքենայի վարորդը հնարավոր է թմրանյութ ունենա։
Պարեկները վարորդից պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ։ Այդ ընթացքում վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։ Պարեկների հարցին, թե արդյոք նա իր մոտ արգելված իրեր կամ առարկաներ ունի, վերջինը պատասխանել է, որ իր մոտ կա «շոկո» տեսակի թմրանյութ։
Պարեկները ձերբակալել են նրան, կատարվել է է անձնական խուզարկություն, որի ժամանակ հայտնաբերվել է թղթե փաթեթ՝ դեղնավուն, մանրացված, սուր հոտով զանգվածով։
Վարորդը, ով Երևանի բնակիչ 36-ամյա Աղասի Ս.-ն է, հայտնել է, որ իր գրպանում հայտնաբերվածը հանդիսանում է «շոկո» տեսակի թմրամիջոց և այն ինքը գտել է Երևանի Էրեբունի վարչական շրջանից ու պահել է իր՝ անձնական օգտագործման համար։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Shamshyan.com-ի տեղեկություններով ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում հայտնի ՓԲԸ-ներից մեկի հաշվեկշռում։ Ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պետ պահպանվող հատուկ տարածք։