Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրենսդրական նախագիծ՝ Յարոսլավլի մարզի Ռոստով քաղաքը Մեծ Ռոստով վերանվանելու մասին:
Դաշնային օրենքի նախագծով առաջարկվում է Յարոսլավլի մարզի Ռոստովի շրջանի Ռոստով քաղաքը վերանվանել Մեծ Ռոստով: Բացի այդ, ՌԴ կառավարությունը աջակցել է նախաձեռնությանը:
Կառավարության պաշտոնական արձագանքում նշվում է, որ Ռոստով քաղաքի անվանման «Մեծ» բառով լրացումը կթույլատրի իրավաբանորեն ամրագրել պատմության ընթացքում ավանդաբար օգտագործվող անվանումը, ինչպես նաև կհամապատասխանի քաղաքի՝ որպես նշանակալի պատմա-մշակութային կենտրոնի կարգավիճակին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։