Հետևեք մեզ։

Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի մեքենան. պատգամավորը խմած է եղել

20:41, 26 նոյեմբեր 2024
Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի մեքենան. պատգամավորը խմած է եղել

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ Շիրակի մարզի պարեկները կանգնեցրել են ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մեքենան։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` պատգամավորը խմած է եղել, կազմվել է արձանագրություն։

Աղբյուրը այլ մանրամասներ չի հայտնում։

 

Նշենք, որ վերջին շրջանում ՔՊ-ական պատգամավորը հայտնվել է սկանդալների կենտրոնում։

Հայտնել էինք, որ այսօր ՔՊ-ի Գյումրիի գրասենյակում ծեծկռտուք է եղել։

ՆԳՆ-ից ո՛չ հերքել են, ո՛չ հաստատել տեղեկությունը։

Փոխարենը Սարուխանյանը ինքն է սոցցանցի իր էջում գրառման մակարդակով նշել, որ ՔՊ-ի գրասենյակում ծեծկռտուք չի եղել։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները