Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը կառաջադրվի Գյումրու քաղաքապետի թեկնածու:
Տեղեկությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատել է Մկրտչյանը՝ կարևորելով հանգամանքը, որ ընտրություններն անցկացվելու են ժողովրդի քվեով և չեն լինելու միանձնյա որոշմամբ, ինչը խոսում է երկրի ժողովրդավարական լինելու բարձ մակարդակի մասին:
«Կառավարությունը փորձում է հնարավոր ամեն ջանք գործադրել մինչ Ամանոր «Բալասանյան դաշինիք»-ի կողմից դավաճանված քաղաքի վիճակը կայունացնելու, իրավիճակը մեղմելու ուղղությամբ»,- ասել է Մկրտչյանը: