Հետևեք մեզ։

Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել. «Հրապարակ»

08:37, 27 նոյեմբեր 2024
Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել. «Հրապարակ»

  «Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

««Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանի վարքը խմբակցությունը որոշել է քննարկման դնել, եւ չի բացառվում, որ իրենք էլ Նազարյանին «խնդրեն» մանդատը վայր դնել՝ Հովիկ Աղազարյանի օրինակով։ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ, վերջերս էլ Վիետնամ էր մեկնել եւ Ալեն Սիմոնյանի հետ լուսանկարվել նավի վրա:


Երբ նրան հիշեցրել են, որ իրենք ԱԺ են եկել Փաշինյանին հեռացնելու, ասել է. «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք` Փաշինյանին հեռացնեի՞նք»: Իշխան Սաղաթելյանն էլ արձագանքեց, որ իրենց օրակարգը նույնն է՝ իշխանափոխությունը, եւ Նազարյանի հարցն առաջիկայում խմբակցությունը կքննարկի, եւ քայլեր կձեռնարկվեն։ Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը քոչարյանական թեւի ներկայացուցիչ է»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: