Հետևեք մեզ։

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները Հաղթանակի շքերթում անվտանգությունն ապահովելու համար․ Պեսկով

21:40, 08 մայիս 2023
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները Հաղթանակի շքերթում անվտանգությունն ապահովելու համար․ Պեսկով

 

Ռուսաստանի իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները մայիսի 9-ի Հաղթանակի շքերթի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները, հատկապես, երբ խոսքը վերաբերում է օտարերկրյա հյուրերին, մեր պետության ղեկավարի ներկայությանը, այն ամենը, ինչ պահանջվում է օրենքով, ամեն ինչ արվում է»,- ընդգծեց նա։

 

Կրեմլի խոսնակը հաստատել է, որ շքերթին որպես հյուրեր ներկա են լինելու ԱՊՀ երկրների ղեկավարները։ «Մենք իրոք սպասում ենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարները մեզ հետ կիսեն այս տոնը: Սա այն պետությունների ղեկավարների համերաշխությունն է, որոնց ժողովուրդները, որպես մեկ երկրի մաս, մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին և հաղթել»,- ասել է Պեսկովը։