Բրիտանական բանտերում պահվող բանտարկյալները տառապում են առնետների, միջատների և թունավոր սարդերի խայթոցներից, ինչը արտացոլում է երկրում ուղղիչ հիմնարկների վիճակի ընդհանուր վատթարացումը, գրում է Independent թերթը՝ վկայակոչելով անկախ դիտորդների զեկույցը։
Հրատարակությունը բերում է դեպքի օրինակ, երբ բանտերից մեկում առնետների ներխուժման պատճառով խոհանոցը երեք ամսով ստիպված են եղել փակել, ինչի արդյունքում բանտարկյալներին կերակրել են սառեցված ուտելիքով և սենդվիչներով։ Մեկ այլ բանտում բանտարկյալին կծել են թունավոր սարդերը:
Զեկույցի համաձայն՝ բրիտանական բանտերում այլ խնդիրներ են տանիքների արտահոսքը և հեղեղումները, որոնք առաջացել են սպասարկման և վերանորոգման հետաձգման, ինչպես նաև անսարք ջեռուցման համակարգերի կամ վատ օդափոխության հետևանքով: