ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը, որը վերաբերում է Ալեն Սիմոնյան-Հովիկ Աղազարյան հանդիպմանը:
Մովսես Հարությունյանը գրել է. «Hraparak.am կայքը (այսուհետ Heqiatasac.am) հերթական սուտն ու կեղծիքն է տարածել ԱԺ նախագահի մասին` գրելով, թե իբր Ալեն Սիմոնյանը սպառնացել, ծաղրել ու ճնշել է Հովիկ Աղազարյանին` նրան ասելով, որ իրեն դրել է կինոյի տղու տեղը։
Եվ որ ամենակարևորն է` հարգարժան կայքն իր այդ հորինվածքը վերնագրել է որպես էքսկլյուզիվ լուր։
Չնայած հա, համաձայն եմ, այն իրոք էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում»:
«Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել Աղազարյանին. «Հրապարակ»