Հետևեք մեզ։

Ցանկանում էի վնասել ինձ. Գվարդիոլան դեմքի քերծվածքներով է ներկայացել Ֆեյենորդի դեմ խաղից հետո

11:33, 27 նոյեմբեր 2024
Ցանկանում էի վնասել ինձ. Գվարդիոլան դեմքի քերծվածքներով է ներկայացել Ֆեյենորդի դեմ խաղից հետո

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչպես է քերծվածքներ ստացել դեմքի և գլխի վրա՝ «Ֆեյենորդի» հետ Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում հաղթանակը բաց թողնելուց հետո, գրում է Armsport.am-ը։

«Ինքս եմ արել՝ իմ եղունգներով: Ցանկանում էի վնասել ինձ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում beIN Sport-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» առանց հաղթանակների շարքը հասցրել է վեց հանդիպման։ Նախորդ հինգ հանդիպումներում Խոսեպ Գվարդիոլայի թիմը պարտություն է կրել։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Յուվենտուսի» հետ (դեկտեմբերի 11): Այսօրվա դրությամբ «քաղաքայինները» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 15-րդ տեղը։

Վերլուծական