Հետևեք մեզ։

Մատենադարանի տնօրենը Փարիզում կհանդիպի գրավոր մշակույթի խոշոր կենտրոնների ղեկավարներին

08:38, 27 նոյեմբեր 2024
Մատենադարանի տնօրենը Փարիզում կհանդիպի գրավոր մշակույթի խոշոր կենտրոնների ղեկավարներին
 
 
Ֆրանսիայի Ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնազի հրավերով, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, Ե.Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը և Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հանդիպումներ կունենան Ֆրանսիայի ազգային գրադարանի, Ազգային արխիվի և վերականգնման կենտրոնների ու կրթական օղակների ղեկավարների հետ:
 
Կքննարկվեն գրավոր ժառանգության ուսումնասիրման, պահպանման ու վերականգնման ոլորտներում առաջիկա համատեղ ծրագրերը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները