Հետևեք մեզ։

ԲՏԱ փոխնախարարները ընդունել են Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին

08:39, 27 նոյեմբեր 2024
ԲՏԱ փոխնախարարները ընդունել են Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը նոյեմբերի 26-ին ընդունել են Համաշխարհային բանկի (ՀԲ) առաքելության ներկայացուցիչներին՝ Միշել Ռոժինի գլխավորությամբ։


Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինաթը։


Գևորգ Մանթաշյանը ընդգծել է, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային բանկի միջև արդյունավետ գործընկերություն է ձևավորված,  որը զարգացնելու և ընդլայնելու հեռանկարներ ունի։


Հանդիպմանը կողմերն անդրադարձել են թվայնացման, լայնաշերտ կապի, արհեստական բանականության, կիբեռանվտանգության ուղղությամբ ՀԲ առաքելության գործունեությանը մեր տարածաշրջանում, ներառական տնտեսական աճին միտված ՀԲ կողմից իրականացվող աջակցության և ներդրումային ծրագրերին։


Քննարկվել է լայնաշերտ կապի ենթակառուցվածքների զարգացման օրակարգի շուրջ հնարավոր համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները