Վրաստանում 2025 թվականից խորհրդարանականների աշխատավարձը կավելանա երկուսուկես անգամ և կկազմի ամսական առնվազն 11 680 լարի:
Խորհրդարանը համապատասխան որոշումը կայացրել է 2024 թվականի սկզբին, գրում է Radio Tavisupleba-ն: Խորհրդարանի նախագահն ամենաբարձր աշխատավարձը կստանա։
Հարկերը ներառված նրանց աշխատավարձը կկազմի հետևյալը․
▪️ Խորհրդարանի նախագահ – 14 600 լարի (2 մլն 45 հզր դրամ)
▪️ Նախագահի առաջին տեղակալ – 13 432 լարի
▪️ Հանձնաժողովի նախագահ – 12 556 լարի
▪️ Վարչության պետ – 12 410 լարի
▪️ Հանձնաժողովի նախագահի տեղակալ – 11 972 լարի
▪️ Վարչության պետի տեղակալ – 11,826 լարի
▪️Պատգամավոր 11 680 (1 մլն 635 հզր)
Մինչ այս փոփոխությունը պատգամավորը ստանում էր 4624 լարի, խորհրդարանի նախագահը` 6740 լարի։