«Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Միխեիլ Ղավելաշվիլիին ներկայացրել է որպես երկրի նախագահի թեկնածու։
Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին հարձակվող է։ 1988-1995 թվականներին եղել է Թբիլիսիի «Դինամո»-ի խաղացող և երեք անգամ դարձել Վրաստանի չեմպիոն։