Հետևեք մեզ։

Գեղամ Նազարյանի՝ մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է, այն պետք է հանգուցալուծվի․ Արթուր Խաչատրյան

13:01, 27 նոյեմբեր 2024
Գեղամ Նազարյանի՝ մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է, այն պետք է հանգուցալուծվի․ Արթուր Խաչատրյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը անդրադարձել է նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հայտարարությանն առ այն, թե իրենք խորհրդարան չեն եկել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպատակով։

 

«Ճիշտ չի ասում, 28 հոգի ունի մի կարծիք, 29-րդը՝ մեկ այլ կարծիք»,- ասել է Խաչատրյանը։

 

Դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ են տարածվում, թե խմբակցության ղեկավարը դիմել է Գեղամ Նազարյանին՝ մանդատը վայր դնելու հարցով, Խաչատրյանը արձագանքել է․ «Այս հարցը քննարկվել է, այս հարցով պետք է դիմել «Հայաստան» խմբակցության քարտուղարին։ Մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է»,- ասաց նա։

 

Խաչատրյանը հստակեցրել է, որ հարցը քննարկվում է Գեղամ Նազարյանի հայտնած դիրքորոշման առնչությամբ, Ալեն Սիմոնյանի հետ Վիետնամում արված նկարը քննարկման  առարկա չէ։

 

«Հարցը օրակարգային է, պետք է հանգուցալուծվի»,- ասել է Խաչատրյանը։

Վերլուծական