ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակը հայտնում է, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությանը հասած տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը կասկածում է Արևմուտքի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի կուրսի անշրջելիությանը։
Նշվում է՝ Վաշինգտոնը ելնում է նրանից, որ հայերը, ովքեր «փող հաշվել գիտեն», ժամանակի ընթացքում անխուսափելիորեն կհասկանան այն անուղղելի վնասը, որն իրենց սպառնում է ավանդական տարածաշրջանային կապերի խզումից:
«Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ, որ Երևանը հեռանա, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից։ Լուծումը երեւում է Հայաստանում գործող իշխանության «անբավարար վստահելի» ուղղահայաց «ուժեղացման» մեջ՝ մեր ապացուցված կամակատարներով։ Միացյալ Նահանգների գլոբալիստական «ժողովրդավարացման» շրջանակներում դրանք համարվում են Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության», Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունները, որոնք ԱՄՆ-ի «ժողովրդավարացման» շրջանակներում են։ Արդեն սկսվել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջխաղացումը»՝ 2026 թվականի ընտրություններում նրանց մուտքը խորհրդարան ապահովելու համար։ Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցներին տրված է Հայաստանի գործադիր իշխանության «թաթիկներին խփելու» խնդիր, եթե նա, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, մտադրվի առաջնահերթություն տալ հայ ժողովրդի ազգային օբյեկտիվ շահերին, ավանդույթներին և արժեքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։