Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ Այս մասին գրառում է արվել Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում։
«Նախագահ Անջեյ Դուդան ԵՄ դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։
Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մոնիտորինգը և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին», - ասված է Դուդայի գրառման մեջ։
Տեսանյութը՝ այստեղ։