Հետևեք մեզ։

Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը․ ԱԳՆ

13:12, 27 նոյեմբեր 2024
Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը․ ԱԳՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը։

 

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այս զինադադարն առանցքային քայլ կլինի մարդասիրական խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար», - ասվում է ԱԳՆ-ի X հարթակում արված գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը հրադադարի մասին համաձայնության է եկել «Հեզբոլլահ» շարժման հետ։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները