Հետևեք մեզ։

Մանրամասներ` Գյումրիում երթուղայինի վթարի վերաբերյալ

17:04, 27 նոյեմբեր 2024
Մանրամասներ` Գյումրիում երթուղայինի վթարի վերաբերյալ

Գյումրիում այսօր տեղի ունեցած՝ հասարակական ուղևորափոխադրում իրականացնող երթուղային «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 
2024 թվականի նոյեմբերի 27-ին ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կումայրիի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն հաղորդում է ներկայացրել, որ 2024թ․ նոյեմբերի 27-ին՝ ժամը 09։25-ին, «Գյումրու ավտոբուս» ՓԲ ընկերության 67-մյա վարորդը, իր կողմից շահագործվող «Գազել» մակնիշի երթուղային տաքսին Գյումրի քաղաքի Գ․Նժդեհի փողոց 10 հասցեի վարելիս կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկել գոտուց և բախվել մայթեզրին գտնվող ծառին։


Վթարի հետևանքով վարորդը և 4 կին ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։
Դեպքի առթիվ 2024 թվականի նոյեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթը, իրականացվում է նախաքննություն։

 

Զննվել է դեպքի վայրը, ստուգվել է վարորդի սթափության վիճակը՝ համաձայն որի  վարորդը եղել է սթափ։

 

Գյումրի բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ վնասվածքներ ստացած անձանց վիճակը եղել է բավարար, վնասվածքները եղել են սալջարդի տեսքով, բոլորը դուրս են գրվել։ 

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։ 

 

Նախաքննությունը շարունակվում է, վթարի պատճառները և հանգամանքները պարզվում են։

Վերլուծական