Հետևեք մեզ։

Արայիկ Հարությունյանն ու դեսպան Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության ծրագրերի շուրջ

18:04, 27 նոյեմբեր 2024
Արայիկ Հարությունյանն ու դեսպան Վասիլիս Մարագոսը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության ծրագրերի շուրջ
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
 
 
Արայիկ Հարությունյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն ինտենսիվ բնույթ և այդ առումով ընդգծել ԵՄ հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում:
 
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, տարբեր ոլորտներում կարողությունների զարգացմանը միտված համատեղ ծրագրերը, ԵՄ աջակցությունը ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման գործում:
 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ տնտեսական փոխգործակցության, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի շուրջ:
 
 

Վերլուծական