ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր:
Նախաքննությունը՝ 5 մեղադրյալի, այդ թվում՝ «քրեական հեղինակություն» համարվող անձի, նրա կողմից ղեկավարվող, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի և վերջիններիս դիմած 3 անձանց մասով ավարտվել է, և վարույթն ուղարկվել է դատարան: