Հետևեք մեզ։

Կորեայի և Չինաստանի իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել հանցավոր սինդիկատ. Ինտերպոլ

17:28, 27 նոյեմբեր 2024
Կորեայի և Չինաստանի իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել հանցավոր սինդիկատ. Ինտերպոլ

40 երկրների իրավապահ մարմիններ են մասնակցել Ինտերպոլի լայնածավալ գործողությանը, որի արդյունքում ռեկորդային թվով՝ 5,5 հազար կիբերհանցագործներ են  ձերբակալվել, նշված է կառույցի պաշտոնական կայքում։

 

Նշվում է, որ հուլիսից մինչև նոյեմբեր տևած գործողության ընթացքում իրավապահներին հաջողվել է առգրավել ավելի քան 400 միլիոն դոլարի հափշտակված միջոցներ։ Գործողությունն ուղղված է եղել  7 տեսակի կիբերհանցագործությունների դեմ պայքարին, այդ թվում՝ հեռախոսով խարդախություններ,   առցանց մոլախաղերի կազմակերպում և այլն։

 

Ինտերպոլից հայտնում են նաև, որ գործողության արդյունքում Կորեայի և Չինաստանի իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել հանցավոր սինդիկատ, որի գործողություններից տուժել է ավելի քան 1 900 մարդ, հափշտակվել է մոտ  1,1 միլիարդ դոլար։

 

Հանցավոր խմբի առնվազն 27 անդամ ձերբակալվել է, որոնցից 19-ին մեղադրանք է առաջադրվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները