Հետևեք մեզ։

Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հարցով

20:36, 27 նոյեմբեր 2024
Քրգործ՝ հայկական առաջին արբանյակի հարցով

Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ըստ Փաստինֆո-ի՝ տեղեկությունը հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Կառույցից չեն մանրամասնել՝ կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ։
Քրեական վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս կառույցից ևս մանրամասներ չեն հայտնում։

 

Գործն, ըստ մամուլի հրապարակումների, առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին, այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։

Վերլուծական