Հետևեք մեզ։

Մոսկվան Աթենքից որևէ հարցում չի ստացել ռուսաստանյան սպառազինությունն այլ երկրների փոխանցելու հարցով. ՌԴ ԱԳՆ

20:51, 27 նոյեմբեր 2024
Մոսկվան Աթենքից որևէ հարցում չի ստացել ռուսաստանյան սպառազինությունն այլ երկրների փոխանցելու հարցով. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Աթենքից որևէ հարցում չի ստացել ռուսաստանյան սպառազինությունն այլ երկրների փոխանցելու հարցով, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հունական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Հունաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանին փոխանցել իր զինանոցում գտնվող S-300 (C-300) ռուսաստանյան համակարգերը։

 

Զախարովան վկայակոչել է ռուս-հունական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ միջկառավարական համաձայնագրերը և պնդել, որ կողմերի միջև ստորագրված այդ փաստաթղթերի դրույթներն արգելում են Հունաստանին ռուսական զենքն առանց Մոսկվայի համաձայնության փոխանցել երրորդ երկրի։

 

«Դրանք {համաձայնագրերը} աներկբա արգելում են Հունաստանին վերարտահանել մեր մատակարարած ռազմական տեխնիկան առանց Ռուսաստանի համաձայնության։ Այս պահին հունական կողմից մենք որևէ դիմում չենք ստացել»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

 

Հունական ԶԼՄ-ի տվյալներով՝ Հունաստանի զինված ուժերի զինանոցում գտնվող ռուսական սպառազինությունը Հայաստանին տրամադրելու նախաձեռնության հեղինակը Ֆրանսիան է։

Վերլուծական