Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն ու մարզի պարեկները, իրացնելով ստացված տեղեկություններն ու համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Արենի գյուղի բնակիչ 18-ամյա երիտասարդը Կապի գլուխ կոչվող տարածքում և իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ թմրամիջոց է պահում: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հետագա միջոցառումներով երիտասարդը վերոհիշյալ տարածքում հայտնաբերվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին: «Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Անձնական խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են 2, 32 գրամ՝ դեղնականաչավուն և 7,79 գրամ՝ սպիտակ, յուրահատուկ հոտով զանգվածներ: Նա հայտնել է, որ հայտնաբերված թմրանյութն անձնական օգտագործման համար է: