Հետևեք մեզ։

Կլինի մեկ փուլ, Էրդողանը կհավաքի ձայների 52-53 տոկոսը․ Չավուշօղլու

23:22, 08 մայիս 2023
Կլինի մեկ փուլ, Էրդողանը կհավաքի ձայների 52-53 տոկոսը․ Չավուշօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում կհավաքի 52-53 տոկոս ձայն։

 

CNN Turk հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

«Կլինի մեկ փուլ, նախագահը կհավաքի 52-53 տոկոս ձայն: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կստանա ավելի քան 300 մանդատ»,-ասել է նա: