Հետևեք մեզ։

Հովիկ Աղազարյանի աշխատասենյակի դուռը վերջին օրերին չի փակվում. «Հրապարակ»

08:47, 28 նոյեմբեր 2024
Հովիկ Աղազարյանի աշխատասենյակի դուռը վերջին օրերին չի փակվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքին արդեն մեկ շաբաթից ավելի դիմադրող Հովիկ Աղազարյանի աշխատասենյակի դուռը վերջին օրերին չի փակվում, ՔՊ-ական պատգամավորները, իրար հերթ չտալով, այցելում են իրենց գործընկերոջը: Ոմանք ծածուկ քաջալերում են, որ վճռական լինի ու մանդատը չդնի, ոմանք ահաբեկված խորհուրդ են տալիս՝ կրակի հետ չխաղալ եւ չդառնալ վարչապետի թշնամին։ «Ձեր աջակիցնե՞րն են ավելի շատ, թե՞ մանդատը վայր դնել հորդորողները»․ մեր հարցին ի պատասխան՝ Աղազարյանը կատակեց, թե չի հաշվել` առաջիկա օրերին կհաշվի, կասի։

 

Երեկ նկատեցինք, որ Սերգեյ Բագրատյանն ու Գագիկ Մելքոնյանն են տեւական ժամանակ փակվել Աղազարյանի կաբինետում: Այդ պատճառով նա անգամ ուշացավ տնտեսական հանձնաժողովի նիստից, իսկ Աղազարյանը հանձնաժողովի փոխնախագահն է։ Ի դեպ, պատգամավորներից մի քանիսն առանձին մոտեցան, խնդրեցին, որ իրենց աջակցության կամ այցերի մասին հանկարծ չգրենք։ Կասկած չկա, որ ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում․ այսօր Աղազարյանին պաշտպանելով՝ նաեւ իրենք իրենց պաշտպանած կլինեին՝ չափերն անցած առաջնորդի հետագա կամայականություններից:

 

Բայց ՔՊ-ականներն ուղղակի կենդանական վախ են զգում Նիկոլ Փաշինյանից, որն անձամբ անթիվ վախեր ունի: Այս անգամ թիրախում հայտնվեցին Զեյնալյանն ու Աղազարյանը, հաջորդիվ sms են ստանալու նրանք, որոնց սանրվածքը կամ հագուստն այդ պահին դուր չի գա Փաշինյանին»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: