Այսօր Գոհաբանության տոնի կապակցությամբ դեսպանությունը փակ է։
Այս մասին հայտնում են դեսպանությունից.
«Այս տոնը մեզ հիշեցնում է կյանքի բարիքների համար երախտապարտ լինելու մասին։
Տոնի հետ կապված Միացյալ Նահանգներում կա ուշագրավ մի ավանդույթ՝ ԱՄՆ նախագահը ներում է շնորհում հնդկահավին։ Ավանդույթը սկիզբ է առել Աբրահամ Լինքոլնի օրոք, երբ նա որոշել է խնայել հնդկահավի կյանքը որդու խնդրանքով: Այս տարվա բախտավոր հնդկահավերը երկուսն են՝ Փիչին և Բլոսոմին, որոնց ներում է շնորհել նախագահ Բայդենը»: