Հետևեք մեզ։

Հող հանձնող գեներալը նոր բարձունք է գրավում. «Հրապարակ»

09:52, 28 նոյեմբեր 2024
Հող հանձնող գեներալը նոր բարձունք է գրավում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Հող հանձնելը Փաշինյանի ժամանակներում, պարզվում է, հերոսություն է դարձել: ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտնեց նոր պաշտոն ստացած զինվորականների անունները, որոնց թվում էր նաև Ալեքսանդր Ցականյանը:


Փաշինյանի առաջարկությամբ, Ցականյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ: Ցականյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Այս կորպուսը պատասխանատու էր Տավուշի հայ-ադրբեջանական սահմանագծի պաշտպանության համար:

 

Կիրանցում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից, սահմանային բնակավայրերի հանձնումից անմիջապես հետո՝ մայիսի 24-ին Ցականյանը գեներալ-մայորի կոչում ստացավ եւ ժողովրդի շրջանում նրան սկսեցին կոչել «հող հանձնող» գեներալ: Հող հանձնող գեներալը, փաստորեն, նոր բարձունքներ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: