Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 5-րդ տուրի հերթական հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ հաղթեց Մադրիդի «Ռեալ»-ին 2:0 հաշվով: «Ցրվենա Զվեզդա»-ն 5 գնդակ ուղարկեց «Շտուտգարտ»-ի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: «Շտուրմ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Ժիրոնա»-ին, «Աստոն Վիլա» - «Յուվենթուս» (0:0), և «Սելթիկ» - «Բրյուգե» (1:1) խաղերն ավարտվեցին ոչ-ոքի:
«Լիլ»-ն արտագնա խաղում 1:2 հաշվով առավելության հասավ «Բոլոնիա»-ի նկատմամբ: «Մոնակո»-ն տանը զիջեց «Բենֆիկա»-ին 2:3 հաշվով, նույն հաշվով ՊՍՎ-ն հաղթեց Դոնեցկի «Շախտյոր»-ին:
ՉԼ մրցաշարային աղյուսակի առաջատար 8 թիմերն են` «Լիվերպուլ»-ը, «Ինտեր»-ը, «Բարսելոնա»-ն, «Բորուսիա»-ն, «Ատալանտա»-ն, «Բայեր»-ը, «Արսենալ»-ը և «Մոնակո»-ն: