Ռուանդայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Փոլ Կագամեյին։
Նախագահ Կագամեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել է հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ռուանդայի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։
Ավելի վաղ դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ռուանդայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Օլիվիեր Նդուհունջիրեհեին:
Քննարկվել են հայ-ռուանդական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման ներուժը և այն իրագործելու հնարավորությունները:
Երկուստեք կարևորվել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության խթանումը։