Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել կազմակերպության անդամ երկրներում տիրող ռազմաքաղաքական իրավիճակի, համագործակցության արդյունքների ու հեռանկարների շուրջ։
Օրակարգում են եղել նաև Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի նախապատրաստական հարցերը։
Կողմերն ընդունել են մի շարք որոշումներ ՀԱՊԿ-ի կողմից քննարկման դրված որոշ փաստաթղթերի հաստատման, ինչպես նաև դաշինքային հարաբերությունների ամրապնդման, արտաքին քաղաքական համակարգման և Հավաքական ուժերի ներուժի ուղղությամբ։
Նշենք, որ հայկական կողմն այս հանդիպմանը չի մասնակցում։