Հետևեք մեզ։

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հաջողվել է, դիտարկում ենք առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա

08:51, 28 նոյեմբեր 2024
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հաջողվել է, դիտարկում ենք առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա

Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ամփոփել է այցի արդյունքները։

Նա մասնավորապես խոսել է ԵՄ դիտորդական առաքելության մասին և նշել, որ դիտորդների խնդիրը բարդ է, քանի որ նրանք փորձում են վերահսկողություն սահմանել շուրջ 1000 կմ երկարություն ունեցող հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Համեմատելով այն, ինչ տեղի է ունեցել առաքելության տեղակայումից առաջ կամ տեղակայմանպահին, և այն, ինչ մենք ունենք հիմա, պարզ է դառնում, որ շատ վայրերում, որտեղ եղել ենհրաձգություններ, դրանք դադարել են՝ պայմանավորված ԵՄ ներկայացուցիչների տեղակայմամբ: Գոնե այս տեսանկյունից կարելի է ասել, որ առաքելությունը հաջողվել է։

Մենք դիտարկում ենք այդ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը»,- ասել է Անջեյ Դուդան։

Վերլուծական

Ամենաընթերցվածները